BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Անահիտ Թոփչյանի «Մարաթոնի» «վազքը»

Անահիտ Թոփչյանի «Մարաթոնի» «վազքը»
12.09.2014 | 12:18

Փարիզում լույս տեսնող «Լե նուվել դ’Արմենի» հանդեսը հայտնում է, որ Փարիզի «Տեատր դը Գուվեռնայ» թատրոնի բեմում, այս տարվա հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին, խաղացվելու է «Մարաթոն» ներկայացումը՝ ըստ ԱՆԱՀԻՏ ԹՈՓՉՅԱՆԻ համանուն պատմվածքի:

Ճանաչված դերասանուհու և արդեն նույնքան ճանաչում գտած արձակագրի այս գործը, կարելի է ասել, բախտավոր եղավ: Հայերեն և ռուսերեն մամուլում և ժողովածուներում բազմիցս տպագրվելուց հետո, թարգմանվեց ֆրանսերեն և լույս տեսավ բելգիական «Լիեզոն» գրական հանդեսում, այնուհետև թարգմանվեց հունարեն և տպագրվեց Հունաստանի մշակույթի նախարարության «Մանդրագորա» ամսագրում: Ի դեպ, այդ հրապարակումից հետո, 2005-ին հեղինակը հրավիրվեց Հունաստան: Իսկ մի քանի տարի անց, ըստ այս պատմվածքի, ներկայացում բեմադրվեց Փարիզի Դարիուս Միյոյի անվան թատրոնում: Բեմադրիչն էր Նինա Դիվը, իսկ դերակատարները՝ Սոլանժ Միյոն և Վիլյամ Ամբերը: Այդ ներկայացումից հետո մասնավորապես գրվեց, որ «Անահիտ Թոփչյանի տեքստը հարազատ է Բեկետի և Իոնեսկոյի աբսուրդի թատրոնին»:
Առաջին ներկայացման հաջողությամբ ոգևորված, բեմադրիչը խնդրեց Անահիտին հարստացնել և ընդարձակել տեքստը: Այսպիսով, ավելացվեցին նոր տեսարաններ, սրամիտ, աբսուրդով ու սև հումորով լի երկխոսություններ: «Ներկայացումը մի դիալոգ-բանավեճ է երկու պերսոնաժների միջև, ովքեր իրենց կյանքն անցնում են վազքով: Մեկը՝ համոզված, մյուսը՝ ստիպված: Մի՞թե սա է մեր կյանքը, սա վա՞զք է, թե՞ գուցե հաճույք… Այդ երկու գործող անձինք մեզ հիշեցնում են Ֆելլինիի ֆիլմերը: Նրանց խոսքերը, նրանց շարժումները չափազանց խորհրդանշական են: Դա աբսուրդի թատրոնի, տրագիկոմիկ կլոունադայի մի խառնուրդ է, որ ստեղծում է արցունքախառն ծիծաղ», - գրում է հանդեսը:
Նինա Դիվն այս երկրորդ ներկայացման համար հրավիրել է դերասանական նոր զույգ՝ Ժիլ Գելբլյում և Ֆիլիպ Կոլո: Ի տարբերություն նախորդ ներկայացման՝ երկուսն էլ տղամարդ:
Հանդեսը նշում է նաև, որ սա առաջին դեպքն է, երբ հայաստանցի հեղինակի գործը բեմադրվում է փարիզյան բեմում: Ի դեպ, երկու տարբեր թատրոններում:

Դիտվել է՝ 1195

Մեկնաբանություններ